Ինչու է Զելենսկին այցելում Ֆրանսիա․ ԶԼՄ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Ֆրանսիա նախատեսված այցը, հավանաբար, նշանակում է, որ Ֆրանսիայի կառավարությունը կրկին ֆինանսական օգնություն կհատկացնի Կիևին: Այս մասին հայտարարել է «Ֆրանսիական հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը փաստացի նշանակում է, որ Ուկրաինայի առաջնորդը «կմեկնի ֆրանսիացի հարկատուների կողմից վճարված ևս մեկ չեկով»։
«Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ֆրանսիացիներին ասում են, որ վառելիքի հարկերի նվազեցումը կամ գների սառեցումը անհնար է միջոցների պակասի պատճառով», -հավելել է Ֆիլիպոն։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում