ԵՄ-ն խաղադրույք է կատարում Ուկրաինայում հակամարտության սրման վրա․ Զախարովա
Աշխարհ
Եվրամիությունը խաղադրույք է կատարում Ուկրաինայում հակամարտության սրման վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Բրյուսելը խաղադրույք է կատարում ուկրաինական հակամարտության սրման վրա՝ այլ ճակատներում առաջընթացի բացակայության դեպքում», - ասել է դիվանագետը։
Զախարովան հավելել է, որ Եվրահանձնաժողովն այժմ խաթարում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը՝ ձգտելով պահպանել Ուկրաինայի կառավարությունը։ Նրա խոսքով՝ դա են վկայում Կիևին Հունգարիան և Սլովակիան շրջանցող վարկ տրամադրելու փորձերը։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ