Դմիտրիևը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին անվանել է «հիասթափված վասալ»
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի միջազգային ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասին՝ նրան անվանելով «հիասթափված վասալ»։ Այդ մասին նա գրել է սոցիալական X հարթակում։
Դմիտրիևի արձագանքը հաջորդել է Կալասի այն հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը փորձում է բաժանել եվրոպական վարչակազմերին՝ առանձին-առանձին թուլացնելով նրանց ազդեցությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կիրառում է այնպիսի ռազմավարություն, որը հաճախ օգտագործում են Եվրամիության հակառակորդները։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է ժամանակավորապես մեղմացնել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները՝ շուկայում մատակարարումները մեծացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ այդ քայլը կարճաժամկետ է և չի նախատեսվում, որ այն Ռուսաստանին էական ֆինանսական օգուտ կբերի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում