Թրամփը տանկերների անձնակազմերին կոչ է արել չվախենալ Օրմուզի նեղուցով անցնելուց
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթատար տանկերների անձնակազմերը չպետք է վախենան Օրմուզի նեղուցով անցնելուց և պետք է ցույց տան, որ չեն ենթարկվում Իրանի կողմից հնարավոր ճնշմանը։ Նրա խոսքը փոխանցում է Fox News հեռուստաալիքը։
Թրամփը նշել է, որ նավերի անձնակազմերը պետք է «ցույց տան, որ չեն վախենում» և շարունակեն նավարկությունը նեղուցով։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի ռազմական նավատորմը, ըստ իր խոսքերի, այլևս սպառնալիք չի ներկայացնում, ուստի տանկերների համար լուրջ վտանգ չկա։
Միաժամանակ CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Իրանը կարող է պատրաստվել նեղուցում ծովային ականներ տեղադրելուն։ Ըստ գնահատականների՝ իրանական փոքր նավերը կարող են տեղափոխել յուրաքանչյուրում երկուից երեք ական, իսկ երկրի զինանոցում ընդհանուր առմամբ կարող է լինել 2-ից 6 հազար ծովային ական։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում