COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ 14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. Արաղչի Մեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 

Հաջորդ ռազմավարական խնդիրն այն է, որ ՀՀ բոլոր բնակավայրերում լինի շուրջօրյա խմելու ջուր․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035 թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև 2026-2031թթ. Ջրային կոմիտեի միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ջրի կառավարման ոլորտում ռազմավարական նպատակները պետք է հստակ արձանագրել՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու նպատակով. «Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողեր, բազմամյա տնկարկներ և խոտհարքներ, դարձնել 100 տոկոսով ոռոգելի»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: «Դա արդեն մասնագիտական վերլուծության հարց է, և սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք ջրային ոլորտում այսպիսի ռազմավարական խնդիր պետք է դնենք և այդ ռազմավարական խնդիրը հնարավորինս ձևակերպենք»,-ասել է վարչապետը։

Անդրադառնալով հողերի խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու շատ ուղիղ և կոնկրետ գործիք է: Վարչապետն առաջարկել է հանրային կառավարման բարեփոխումների տրամաբանության շրջանակում դիտարկել այս երկու խնդիրների փոխկապակցված լինելու հարցը:

«Մեր հաջորդ ռազմավարական խնդիրը ջրի ոլորտում հետևյալն է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Այսինքն՝ առանց բացառության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Մենք մեր երկարաժամկետ ծրագրերը պետք է կառուցենք այս տրամաբանությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս բոլոր հարցերի լուծումը հնարավոր չէ առանց ջրի նկատմամբ գիտակցության փոփոխության:

Շարունակելով թեման՝ վարչապետն արձանագրել է. «Հաջորդ կարևոր խնդիրը, որն իմ կարծիքով, մեր տեսադաշտից շատ հաճախ բաց ենք թողնում, մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների գեներացիան և մատակարարումն է, որովհետև տեխնիկական ջուրը և խմելու ջուրը խառնում ենք իրար, և ըստ էության, կորցնում ենք նաև տեսադաշտից մի շատ կարևոր հարց, որ ի վերջո տնտեսության բազմաթիվ ճյուղեր ունեն տեխնիկական ջրի անհրաժեշտություն: Ես հիմա ինչքան հասկանում եմ, նաև տեղ-տեղ խմելու ջուր է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը նույնպես ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն, այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո, նախորդող շրջանում տարեկան 7% տնտեսական աճ միջինում ապահովեցինք, հիմա հաջորդ շրջանում դնում ենք տարեկան 6% տնտեսական աճ, բայց չունենք հաշվարկ, այդ աճող տնտեսությունը ջրային ի՞նչ լրացուցիչ ռեսուրսների կարիք է ունենալու, որովհետև գնում ենք արդյունաբերական արտադրանքի շատ հավակնոտ աճի, ցուցանիշներ ենք դնում, սակայն մոռանում ենք, որ առանց ջրի հնարավոր չէ արդյունք: Արդյունաբերություն և արդյունաբերության աճ հնարավոր չէ: Եթե կա արդյունաբերության աճ, նշանակում է կա նաև ջրի սպառման աճ, տեխնիկական ջրի սպառման աճ»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեխնիկական ջրի հետ կապված խնդիրների կարգավորումը:

Անդրադառնալով ռազմավարական հաջորդ խնդրին՝ երկրի ղեկավարը կարևորել է, որ հանրապետությունում առանց մաքրման ջուր բաց չթողնվի բնություն: «Էական չէ՝ ինչ նպատակով է այդ ջուրն օգտագործվել: Այսինքն՝ ջուրն օգտագործվեց, բնություն բաց թողնվելուց առաջ պետք է մաքրվի: Սա շատ կարևոր ռազմավարական խնդիր է, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանման և զարգացման տրամաբանությամբ։ Եվ իհարկե, մշտական թեման, որն ունենք, դա Սևանա լճի պահպանությունը և զարգացումն է: Հաջորդը՝ սրանից բխող գետերի և լճերի սպասարկումը, խնամքը»:

Մտքերի փոխանակություն և շահագրգիռ քննարկում է ծավալվել ջրային ռեսուրսների և համակարգերի կոնսոլիդացման ու արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքային քննարկում կազմակերպել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ և զեկուցել արդյունքների մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ
Ամենադիտված