Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կան Մոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգ Սիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել է Կիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Ինչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա Կարապետյանց Նեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը Նաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի» 30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում Ֆրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրից Իրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դար 

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։

Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։

 

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և պատվաբեր, և չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե մասնագիտական և թե ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին։

Մասնագիտական աշխատանքս սկսել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել եմ ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։

2019թ․ սկսած՝ ձեր կողմից տրված քվեով պատգամավոր ընտրվելուց և 2021թ․ վերընտրվելուց հետո, իրականացրել եմ օրենսդիր գործունեություն՝ զբաղեցնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Վստահ եմ՝ հնարավորություն ունեցել եք հետևելու թե΄ իմ ելույթներին, թե΄ իմ գործունեությանը, որի առանցքում մշտապես գտնվել և գտնվելու են սահմանադրականության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները։ Հավատացնում եմ ձեզ, որ նշված արժեքներով առաջնորդվելու եմ նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում։

Այս ընթացքում հետևել եք նաև իմ գործունեությանը միջազգային հարթակներում, որտեղ ես մշտապես հանդես եմ եկել իրավունքի գերակայության սկզբունքը խստորեն պահպանելու հրամայականի դիրքերից և, համոզված եմ, որ նոր կարգավիճակում ևս առավել արդյունավետ գործունեություն կիարանացնեմ միջազգային հարթակներում` ի նպաստ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին։

ժողովրդավարական արժեքների, սահմանադրական արժեբանության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ու հավատամքն ուղեկցել են ինձ մասնագիտական գործունեությանս ամբողջ ընթացքում՝, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ մշտապես լինելով ուղեցույց ամենախրթին իրավիճակներում կողմնորոշվելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս։

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ երախտիքիս խոսքը ուղղել բոլորիդ՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվոլու պարագայում խոստանում եմ լինել անկախ, անաչառ, զերծ որևէ ազդեցությունից ու քաղաքական որևէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,- հայտարարել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքին
Ամենադիտված