Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. Արաղչի Մեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանը Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվել Տավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատել Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան Աբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներում 

Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քաղաքական

Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարեց, որ Արտաքին հետախուզական ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ նախաձեռնեց:

Այս հարցը դարձավ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարևոր թեմաներից մեկը, և քաղաքական տարբեր ուժեր տարբեր կերպ մեկնաբանեցին տեղեկությունը:

«Արմենպրես»-ը դիմեց Արտաքին հետախուզական ծառայությանը՝ ուղղելով մի քանի հարց՝ նոր մանրամասներ ճշտելու նպատակով:

-Մարտի 10-ի Ձեր հայտարարությունը չէր պարունակում մանրամասներ, սակայն հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց տարբեր ասպեկտներով: Կարծիքներն ու գնահատականները բազմազան էին, բայց գերիշխում էր մոտեցումը, որ ԱՀԾ հայտարարությունը պետք է լինի հստակ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, և որ նման հայտարարություններով տագնապ չպետք է առաջացնել։

-Հետախուզության ծառայությունների հրապարակումներին բնորոշ մանրամասների բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է սեփական գործունեության, աղբյուրների, մեթոդների պաշտպանության առաջնահերթությամբ։ Սա չի նշանակում, սակայն, որ ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին չեն փոխանցվել և փոխանցվում հստակ օպերատիվ տեղեկություններ։ Նշվածի մասին են վկայում նաև թե ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և թե ՀՀ Քննչական կոմիտեի կողմից արված  հայտարարությունները։

Ինչ վերաբերում է տագնապի մասին պնդումներին, ապա Ծառայության նպատակը մեր հայրենակիցներին իրազեկելն է նման առերևույթ անօրինական գործընթացների վերաբերյալ։ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների նյութականացումը կանխարգելելու և հակազդելու գործողություններ, և այս հայտարարությունը պետք է ընկալել որպես նման գործողություններից մեկը։ Հետևաբար, տագնապ կարող են ունենալ նման առերևույթ ապօրինի գործողություններ իրականացնող շրջանակները։

-Քանի որ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում որոշ քաղաքական ուժերի աջակցելու համար, խնդրում ենք նաև պարզաբանել, թե մասնավորապես որ ուժերի մասին է խոսքը, քանի որ ընդդիմությունը հայտարարությունը մեկնաբանում է, իբր, «հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար» կամ «փորձում են ապահովել առավելություն իշխող ուժի համար»:

-Ծառայության մանդատը սահմանված է օրենքով, որը ներառում է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը և այդ նպատակով տեղեկությունների հավաքումն ու մշակումը։ Հետևաբար, ծառայության մանդատը պայմանավորված կամ կաշկանդված չէ քաղաքական ուժերի դասավորությամբ կամ այդ ուժերի ցանկություններով՝ ոչ իշխող, ոչ էլ՝ ընդդիմադիր։ Ըստ տեղեկությունների, ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։

-Ձեր հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, որում նշվում էր, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացնում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ, քրեական հեղինակություններ՝ հանդես գալով այդ երկրի հատուկ ծառայությունների անունից։ ԱՀԾ-ն ունի՞ տվյալներ՝ այդ երկրի հատուկ ծառայությունները որևէ ներգրավվածություն ունե՞ն այս գործընթացում։ Կարո՞ղ ենք  ասել, որ այս դեպքում գործ ունենք նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններում արտաքին միջամտության վտանգի հետ։  

-Ստացվող տեղեկությունները վկայում են, որ այդ գործողությունները պարունակում են մեր երկրում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ։

-Խնդրում եմ նաև ներկայացնել, թե հայտարարությունից հետո ի՞նչ աշխատանքներ է տարել Արտաքին հետախուզական ծառայությունը, ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

-Ծառայությունը շարունակում է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել իր առջև օրենքով դրված խնդիրների լուծման ուղղությամբ, և բնականաբար, համագործակցում է ՀՀ բոլոր պետական մարմինների հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթը
Ամենադիտված