Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվել են ԱԺ ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթները
Քաղաքական
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։
Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝
Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը,
Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը,
Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող գործունեության համակարգումը և առաջիկա անելիքների պլանավորումը,
Ընտրական հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և քննության ոլորտում ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը։
Կոմիտեի նախագահին ներկայացվել է աշխատանքների ընթացիկ վիճակը, գույքագրվել են առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Քննարկումների արդյունքում նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորման ժամկետների, կազմի և աշխատակարգի սահմանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գործիքակազմի և ներգրավվելիք միջոցների հստակեցման վերաբերյալ։ Միաժամանակ հանձնարարականներ են տրվել նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքի համակարգված պլանավորման ուղղությամբ։
Կոլեգիայի նիստի ընթացքում կարևորվել է կոմիտեի գործուն դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև գործողությունների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում