Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ փաստաբան
Իրավունք
Ժամը 12-ից սկսվել է քննությունը։ Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն։ Հիմքերն ու հիմնավորումները նույն բովադակությունն ունեն, ինչ կալանքի միջնորդության քննության ժամանակ, ուղղակի վերջում տնային կալանք բառն են օգտագործել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ինչու եմ սա վկայակոչում, որպեսզի հասկանաք, որ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ երկու ամիս տևած տնային կալանքը ոչ մի հիմնավորում չունեն։ Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, ակնհայտ է։ Այս քրեական վարույթը պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ, այս միջնորդությունն այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին»,– նշեց Արամ Վարդևանյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում