Մակրոնը զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը Ռուսաստանին «դադար» չի տա Ուկրաինայի հակամարտությունում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ Փարիզի աջակցությունը Ուկրաինային կմնա անփոփոխ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան վճռական է շարունակելու ռազմական աջակցությունը Կիևին։
Ավելի վաղ Մակրոնը նշել էր նաև, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով նավթի շուկայում ստեղծված իրավիճակը չպետք է թուլացնի G7 երկրների աջակցությունը Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այդ զարգացումները չեն կարող պատճառ դառնալ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների թուլացման համար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru