Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայումս չի նախատեսում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ այս պահին ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի հրթիռային և անօդաչու համակարգերի ոչնչացման վրա։ «Ոչ, մենք հիմա այդ հարցի վրա չենք կենտրոնանում, սակայն հնարավոր է՝ ինչ-որ փուլում դրան էլ անդրադառնանք», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածների արդյունքում ոչնչացրել են Իրանում բալիստիկ հրթիռների արտադրության ենթակառուցվածքները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավորինս արագ քաղաքական կարգավորման օգտին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում