Աստված ամեն մեկին ուղղորդում է, թե ուր պետք է լինի. Մակար Սրբազանը՝ տիրադավների մասին
Իրավունք
Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն այսօր ևս Քննչական կոմիտե էր հրավիրվել։
Սրբազան Հորն արգելված է գործի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ըստ այդմ՝ լրագրողների՝ այդ մասով հարցերին չպատասխանեց։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավներին՝ Սրբազան Հայրն ասաց, որ նրանց հետ շփում չունի։
«Չգիտեմ՝ ինչ են բարեփոխում, չեմ կարող ասել, տեղյակ չեմ»,- ասաց Մակար Սրբազանը։
Դիտարկմանը, որ նրանցից Հովնան Սրբազանը դարձի եկավ՝ Սրբազան Հայրն արձագանքեց. «Աստված տա՝ բոլորն էլ տուն վերադառնան»։
«Աստված ամեն մեկին ուղղորդում է, թե ուր պետք է լինի, կարծում եմ՝ յուրաքանչյուր քրիստոնյա իր հավատքով պետք է ապրի, Աստված օրհնի մեր ժողովրդին էլ, մեր երկիրն էլ»,- հավելեց Սրբազան Հայրը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում