Բարձր ենք գնահատում խաղաղության ուղղությամբ գործնական քայլերը. Շվեյցարիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:
Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում