Արման Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Իլիա Թոփուրիա - Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողի հետ՝ մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնի կոչման համար:
«Մենք սպասում ենք Իլիայի և Ջասթինի մենամարտին: Դրանից հետո ես կհանդիպեմ հաղթողի հետ: Արդյոք դա պաշտոնակա՞ն է: Ինձ այդպես են ասել: Ես կարող եմ մենամարտել նաև Օլիվեյրայի հետ, քանի որ չեմ ցանկանում շատ երկար սպասել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Home of Fight-ը։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ