Ինչ նվերներ է ստացել Սուրեն Պապիկյանը Իրանի զոհված ՊՆ-ից
Քաղաքական
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 24-ին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել էր ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Ազիզ Նասիրզադեն Սուրեն Պապիկյանին էր հանձնել պղնձից «Ծաղկամանի և քաղցրավենիքի ամանի հավաքածու»՝ ձեռքով մշակված մանրակերտով, հատուկ կաշվի փոխարինիչով և պարսկական նախշերով կտորից պատրաստված տուփով։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ նվերի արժեքը 122 804 դրամ է։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)