Ինչու է Թրամփը ձգտում Ռուսաստանի հետ մերձեցման․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ուղղված են Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավմանը: Այս մերձեցման նպատակն է թուլացնել Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերությունը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային։
Թրամփի վարչակազմի աղբյուրը կարծում է, որ Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու գտնելու փորձերը կարող են հանգեցնել «ուժերի հավասարակշռության փոփոխության Չինաստանի նկատմամբ, ինչը կարող է շատ օգտակար լինել»։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը կարծում է, որ ուկրաինական հակամարտության ավարտին նպաստելը, Ռուսաստանի վերադարձը միջազգային տնտեսություն և ամերիկյան ներդրումների ներգրավումը կարող են հանգեցնել համաշխարհային կարգի վերաձևավորմանը և Չինաստանի ազդեցության նվազմանը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)