Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Վահագն Չախալյան. Արդեն ազատության մեջ շարունակելու եմ իմ պայքարը

Ջավախք

Ստորև ներկայացնում ենք օրեր առաջ ազատ արձակված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի հայտարարությունը.

«Այլևս գտնվելով ազատության մեջ՝ ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում «Երկիր» Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իմ և ջավախքահայ այլ գործիչների նկատմամբ գործած անարդարության դեմ, պայքարել են այս օրը հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար։

Ափսոսալի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղի տվեց իմ հանդեպ Սաակաշվիլիի ռեժիմի նախկին սպասավորների զրպարտությունների տարափին՝ իմ անունը հանելով Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված քաղբանտարկյալների վերջնական ցուցակից։ Իմ համար անհասկանալի մնաց, թե ինչու Վրաստանի իշխանության գլուխ եկած նոր ուժը այս հարցում ըստ էության պատանդ դարձավ ջավախքահայության և իմ երևակայական «էքստրեմիզիմի» խաղաթուղթը շահարկող նախկին իշխանական ճամբարի առանձին ներկայացուցիչների ապատեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ դատարանի առջև և բանտից հնչած իմ հրապարակային հայտարարություններում. ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները, քննադատել եմ ջավախքահայության նկատմամբ Սաակաշվիլիի ռեժիմի հալածանքները, օրինական միջոցով պայքարել դրանց դեմ։ Վերջին շրջանում խորհրդարանում և խորհրդարանից դուրս քննարկումների ժամանակ իմ անվան շուրջ Սաակաշվիլիի կուսակցության անդամների բարձրացրած աղմուկը, իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ նրանց սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով։

Վրաստանի հասարակական–քաղաքական կյանքին Ջավախքի հայ բնակչության ինտեգրմանն ուղղված բոլոր միջոցառումները չեն տա որևէ արդյունք, եթե ջավախքահայը չզգա, որ իրեն վերաբերվում են որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացու։ Այդ առումով, չի՛ կարող լինել երկու տեսակի արդարություն' մեկը Սաակաշվիլիի ռեժիմի պատանդ էթնիկ վրացի ակտիվիստի, մյուսը՝ ջավախքահայ ակտիվիստի համար։ Մեկին քաղբանտարկյալ ճանաչելը և մյուսի քաղբանտարկյալ ճանաչվելու նույն չափով հիմնավորված իրավունքը մերժելը անընդունելի է որպես երկակի ստանդարտների դրսևորում։

Արդարության առջև չմեղանչելու համար պետք է արձագանքել, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում շատ բան արդեն փոխվել է դեպի լավը' դադարել են ոստիկանական հալածանքները, աստիճանաբար թուլանում է լարվածությունը, մարդկանց մեջ սկսել է հետզհետե նվազել վախը և անպաշտպանվածության զգացումը։ Բնականաբար, այդ փոփոխությունները իրենց զգացնել են տալիս նաև Ջավախքում։ Բայց դեռևս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր' բռնագրաված եկեղեցիները վերդարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը և այլն։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական–քաղաքական և քաղաքացիական կառույցների հետ երկխոսության և փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին։

Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է նաև իրականացնել Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21–ի դեպքերի անաչառ հետաքննություն։

Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը իմ և հալածյալ այլ ջավախքահայ հասարակական–քաղաքական գործիչների նկատմամբ արդարության լիարժեք վերականգնման ուղղությամբ»։

24.01.2013, ք․ Ախալքալաք

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված