Ես սխալ չունեմ, էկոնոմիկան շատ լավ վիճակում է, 7․2% տնտեսական աճ մատների վրա հաշված երկրներում կա․ նախարար
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում Իրանում պատերազմի հետ կապված ապրանքային դեֆիցիտ չկա։
«Այս պահին այդպիսի խնդիր չունենք: Իհարկե, Իրանից եկող որոշ ապրանքներ մատչելի են: Դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև, օրինակ, վարորդը հրաժարվում է ասենք նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի, ենթադրենք, աշխատել»,– ասաց նախարարը։
Նա վստահեցրեց, որ այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր, ըստ էության, «շատ չկա»։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ այս իշխանությունները պատասխան են տալու իրենց սխալների համար, Պապոյանը նշեց․
«Մենք միշտ ենք պատրաստ պատասխան տալ մեր սխալների համար։ Ես կոնկրետ սխալ չունեմ։
Եթե սխալ գործեմ՝ կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ պաշտոնյա, որ սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա» ։
Նրա խոսքով՝ էկոնոմիկան շատ լավ վիճակում է․ «7․2% տնտեսական աճ․ աշխարհում մատների վրա հաշված երկրներում կա»,– ասաց Պապոյանը՝ հորդորելով հպարտանալ գրանցված արդյունքներով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)