Politico․ ԵՄ-ն քննարկում է նոր տնտեսական դաշինք՝ Թրամփի և Չինաստանի ճնշմանը հակազդելու համար
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանում «Նորացնելով Եվրոպան» լիբերալ խմբակցությունը կոչ է արել ԵՄ առաջնորդներին ստեղծել համատեղ տնտեսական դաշինք Ճապոնիայի, Կանադայի և Հարավային Կորեայի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի կողմից հնարավոր ճնշումը զսպելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։
Նախաձեռնությունը ստացել է «Գեոտնտեսական զսպման պակտ» անվանումը և ներկայացվել է ԵՄ առաջնորդներին՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից առաջ։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ արձագանքել առևտրային ճնշումներին՝ հատկապես այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են կիսահաղորդիչները և հազվագյուտ հողային տարրերը։
Փաստաթղթի համաձայն՝ եթե դաշինքի որևէ երկիր ենթարկվի ագրեսիվ մաքսատուրքերի կամ տնտեսական ճնշման, մյուս երկրները պետք է միասնական պատասխան տան։ Փորձագետները նշում են, որ նման քայլը նպատակ ունի հավասարակշռել գլոբալ առևտրային հարաբերությունները և նվազեցնել կախվածությունը խոշոր տնտեսական կենտրոններից։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)