Չի բացառվում, որ Ուկրաինայի հարցով ԵՄ-ի և Ռուսաստանի միջև երկխոսություն լինի․ Ֆրանսիայի ԱԳՆ
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Եվրամիության և Ռուսաստանի միջև երկխոսության հնարավորությունը չի կարելի բացառել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, գրում է ՏԱՍՍ-ը։
Չորս գերմանական թերթերի կողմից կազմակերպված «Եվրոպա 2026» համաժողովում ելույթ ունենալով՝ Բարոն նշել է, որ Մոսկվայի հետ քննարկումները լիովին հնարավոր են, քանի որ ԵՄ-ն Կիևի հիմնական կողմնակիցն է։ Արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ երբ գա «ճիշտ պահը», պետք է ջանքեր գործադրվեն Ռուսաստանի հետ անկախ կապեր հաստատելու համար՝ առանց միջնորդների։
Սա թույլ կտա կողմերին ավելի լավ հասկանալ իրենց սպասելիքներն ու կարմիր գծերը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru