«Նա չի աջակցում ոչ մեկին». Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցում ոչ Ուկրաինային, ոչ էլ Ռուսաստանին՝ ձգտելով հանդես գալ որպես չեզոք միջնորդ։ Այս մասին նա նշել է BBC-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Թրամփը ընտրել է բանակցողի դեր՝ փորձելով չկանգնել որևէ կողմի դիրքում և նպաստել հակամարտության ավարտին։ Նա ընդգծել է, որ այդ ռազմավարության շրջանակում ամերիկյան կողմը ակտիվ շփումներ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ցանկացել էր Թրամփին նվիրել հատուկ iPad՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին հետևելու համար, սակայն ԱՄՆ նախագահը չի մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին և չի ստացել նվերը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)