Ուկրաինան համաձայնության է եկել եվրոպական երկրի հետ տիեզերական ոլորտում համագործակցության շուրջ
Քաղաքական
Կիևը և Լոնդոնը պայմանավորվել են համագործակցել տիեզերական ոլորտում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին՝ իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի տիեզերական գործակալության և Ուկրաինայի պետական տիեզերական գործակալության միջև։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ ծրագրերի իրականացում և տեխնոլոգիական համագործակցության խորացում։
Ավելի վաղ Զալուժնին նշել էր, որ Ուկրաինան հետ է մնում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում և կախվածություն ունի արտաքին ռեսուրսներից։ Նոր համաձայնագիրը, նրա խոսքով, կարող է նպաստել այդ բացերի նվազեցմանը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)