ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է բենզինի գների հետ կապված խնդրի առկայությունը
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է բենզինի գների հետ կապված «խնդրի» առկայությունը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի շուրջ ԱՄՆ–Իսրայել հակամարտության պայմաններում բենզինի գների աճի հետ կապված «խնդիր» կա։
«Բենզինի գները աճել են։ Մենք գիտենք, որ դրանք բարձրացել են, և գիտենք, որ մարդիկ դրա պատճառով տուժում են»,- ասել է նա Միչիգանում գտնվող արտադրական ձեռնարկությունում ունեցած ելույթի ընթացքում։
«Մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ խնդիր ունենք»,- շարունակել է Վենսը՝ հավելելով, որ «աշխատում են մի քանի լուծումների վրա, որոնք կհայտարարվեն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»։
Փոխնախագահը մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ չի ցանկանում առաջ անցնել նախագահ Դոնալդ Թրամփից: Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)