Պուտինը աշխատանքից ազատել է Դաղստանի նախագահին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային փոփոխություններ է արել Դաղստանի Հանրապետության ղեկավարության կազմում: Կրեմլի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը ընդունել է Դաղստանի նախագահ Մագոմեդսալամ Մագոմեդովի հրաժարականը, ով հեռացել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն, գրում է Gazeta.ru-ն: Համապատասխան հրամանը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի կողմից հունվարի 28-ին: Պուտինը նրան նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Դաղստանի նախագահի պաշտոնը, համաձայն Պուտինի հրամանի, այսուհետ և մինչ ժողովրդի կողմից ընտրված՝ պետության նոր ղեկավարին հաստատելը, ստանձնելու է Ռամզան Աբդուլատիպով Հաջիմուրադովիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)