ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ այն իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։
«Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկն ունեցել եմ բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը»,– գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և շրջակա միջավայրի ու առողջության միջև փոխկապակցված


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը