Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի շահավետ են Երևանի համար, քան Մոսկվայի․ Ուշակով
Քաղաքական
«Ցավոք, Երևանը դեռևս փորձում է պահպանել, ինչպես ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը։ Որքան ժամանակ նրանք կարող են պահպանել այս դիրքը, այսպես ասած, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնասակար է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք այդքան օգտակար են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար», – լրագրողների հետ զրույցում շեշտել է Ուշակովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի շահավետ են Երևանի համար, քան Մոսկվայի։
«Շատ առումներով, բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Հայաստանի փոխգործակցության հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում», – ընդգծել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերջերս լուրջ բանակցություններ են վարել Մոսկվայում։ «Այդ բանակցությունների ընթացքում բոլոր կետերը ամրագրվել են», – ասել է նա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ