Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները վատթարացնում են երկրի ծանր վիճակը
ԱՄՆ վարչակազմի կողմից Կուբայի նկատմամբ մայիսի 7-ին կիրառված նոր տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են երկրում արդեն իսկ դժվարին իրավիճակը, հայտարարել է Կարիբյան Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Այսօր (մայիսի 7-ին) հայտարարված լրացուցիչ տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են մեր երկրի արդեն իսկ դժվարին իրավիճակը՝ միաժամանակ ամրապնդելով մեր հայրենիքը, հեղափոխությունը և սոցիալիզմը պաշտպանելու մեր վճռականությունը», - գրել է Դիաս-Կանելը X-ում։
«Մեր ժողովուրդն արդեն գիտակցում է ԱՄՆ կառավարության գործողությունների հետևում կանգնած դաժանությունը և այն չարամտությունը, որով այն կարող է հարձակվել մեզ վրա», - նշել է Կուբայի նախագահը։ «Մենք, ինչպես նաև մնացած աշխարհը, հասկանում ենք, որ սա միակողմանի ագրեսիա է այն ազգի և բնակչության դեմ, որոնք պարզապես ցանկանում են ապրել խաղաղության մեջ, վերահսկել իրենց ճակատագիրը և ազատ լինել ամերիկյան իմպերիալիզմի վնասակար միջամտությունից»։
Մայիսի 7-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց GAESA կոնգլոմերատի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ կառավարության, վերահսկում է Կուբայի տնտեսության մոտ 40%-ը, ինչպես նաև դրա գործադիր տնօրենին և նիկելի արդյունահանման համատեղ ձեռնարկությանը կղզու երկրում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ