Ամերիկացի վետերան. ԱՄՆ-ում մոռանում են ԽՍՀՄ-ի դերը նացիզմի դեմ հաղթանակում
ԱՄՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի վետերան, ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետ Ֆրենկ Կոնը հայտարարել է, որ երիտասարդ ամերիկացիների մեծ մասը գրեթե ոչինչ չգիտի նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում Խորհրդային Միության ունեցած վճռորոշ դերի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
100-ամյա վետերանը նշել է, որ իր սերունդը լավ գիտակցում և գնահատում էր Խորհրդային Ռուսաստանի մասնակցությունն ու մեծ ներդրումը պատերազմում, սակայն այդ սերնդից արդեն շատ քիչ մարդիկ են մնացել։ Կոնի խոսքով՝ այսօր միայն այն երիտասարդներն են տեղեկացված ԽՍՀՄ-ի կարևոր դերի մասին, ովքեր հատուկ հետաքրքրվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությամբ։
Ֆրենկ Կոնը մասնակցել է նաև 1945 թվականի ապրիլին տեղի ունեցած պատմական «հանդիպմանը Էլբայի վրա», երբ խորհրդային և ամերիկյան զորքերը միավորվեցին Գերմանիայի տարածքում։ Այդ իրադարձությունը համարվում է հակահիտլերյան կոալիցիայի դաշնակցային հարաբերությունների գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Միաժամանակ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեռլինի ոստիկանությունը մայիսի 8-9-ին արգելելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրների տարածքում խորհրդային խորհրդանիշների ցուցադրումն ու խորհրդային ռազմական երգերի հրապարակային կատարումը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ