Արևմտյան մամուլը պատմել է Су-57-ի նոր զինատեսակի մասին
Քաղաքական
Ռուսական հինգերորդ սերնդի Су-57 կործանիչները հաճախ օգտագործում են С-71К «Ковер» հրթիռները Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է արևմտյան Military Watch Magazine պարբերականը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ «Ковер» համակարգը կարող է լինել հրթիռի և անօդաչու սարքի հիբրիդային տարբերակ։ Նշվում է, որ այն առաջին անգամ մարտական պայմաններում փորձարկվել է 2025 թվականին։ Military Watch Magazine-ը С-71К «Ковер»-ը ներկայացնում է որպես ավելի մատչելի այլընտրանք Х-59МК2 «օդ-երկիր» դասի թևավոր հրթիռին, որի թռիչքի հեռահարությունը հասնում է մինչև 300 կիլոմետրի։
Ավելի վաղ «Царьград» պորտալը С-71К «Ковер»-ը բնութագրել էր որպես ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով ավիառումբերի կատարելագործված տարբերակ։ Իսկ ամերիկյան TWZ հրատարակությունը գրել էր, որ նոր հրթիռը կարող է դառնալ Су-57 կործանիչի համար համեմատաբար էժան, բայց արդյունավետ զինատեսակ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ