Հնդկաստանում տղամարդը շղթայական սղոցով սպանել է իր դստերը՝ դպրոցական գնահատականները կեղծելու համար
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում տղամարդը շղթայական սղոցով սպանել է իր ինը տարեկան դստերը՝ դպրոցական գնահատականները կեղծելու շուրջ վեճից հետո, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իրավապահ մարմիններին։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Պունե շրջանի Դուլգաոն Ռաջե գյուղում։ Ոստիկանության պաշտոնյաները հայտարարել են, որ կասկածյալ Շանթարամ Դուրյոդհան Չավանն արդեն ձերբակալվել է իր զուգընկերոջ հետ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել ապացույցները թաքցնելու և հանցագործության մասին տեղեկատվությունը իշխանություններից թաքցնելու համար։
«Ոստիկանության տվյալներով՝ Մահարաշտրա նահանգի Պունե շրջանում ինը տարեկան աղջիկ է սպանվել հոր կողմից՝ դպրոցական ատեստատների շուրջ վեճի արդյունքում», - հաղորդել է հեռուստաալիքը։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ