Al Arabiya. Իրանը և ԱՄՆ-ը շուտով կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավերի տարանցման վերաբերյալ
Իրանը և Միացյալ Նահանգները շուտով կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու վերաբերյալ, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Նավերի անվտանգ տարանցման ապահովումը Հորմուզի նեղուցով հնարավոր է», - դիվանագետի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ Պակիստանի միջնորդությամբ անցկացվող խորհրդակցությունների մասնակիցները ներկայումս «կենտրոնացած են պատերազմը դադարեցնելու, Հորմուզի նեղուցը բացելու և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության շրջափակումը մեղմելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վրա»։ Իրանը, ինչպես սպասվում է, վերջին առաջարկին իր պատասխանը կներկայացնի արդեն ուրբաթ օրը։
Միևնույն ժամանակ, «Ալ Արաբիա»-ի աղբյուրը ընդգծել է, որ «բանակցային գործընթացը դժվար է, և խոչընդոտները մնում են»։ Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրին և Հորմուզի նեղուցի լիարժեք բացման պարամետրերին վերաբերող ավելի լայն հարցերի վերջնական լուծումը կարող է «պահանջել բանակցությունների լրացուցիչ փուլեր»։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ