Իսրայելի բանակը հայտնաբերել է Լիբանանից հրթիռային արձակում
Իսրայելի բանակը գրանցել է հրթիռային արձակումներ Լիբանանից դեպի երկրի հյուսիս, հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ հրթիռներից մեկը խափանվել է, իսկ մի քանիսը «ընկել են բաց տարածքներում»։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հրթիռային սպառնալիքի պատճառով Իսրայելի հյուսիսային մի քանի շրջաններում հնչեցվել է օդային հարձակման ազդանշան։ Իսրայելի օդային հարձակման ազդանշանային համակարգի համաձայն՝ ազդանշաններ են հնչեցվել Միջերկրական ծովի ափի մի քանի համայնքներում՝ Նահարիայից մինչև Հայֆայի մոտ գտնվող Կրայոտ մետրոպոլիտենային տարածքը։
Սա առաջին դեպքն էր, երբ այդ շրջաններում հնչեցվել է օդային հարձակման ազդանշան Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ապրիլի 17-ի գիշերը ուժի մեջ մտած հրադադարից ի վեր։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ