Ռուբիո. ԱՄՆ-ը սպասում է Իրանի պատասխանին պատերազմի դադարեցման առաջարկի վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ ժամանակում ակնկալում է ստանալ Իրանի պատասխանը ռազմական գործողությունների դադարեցման առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը հույս ունի, թե Թեհրանի պատասխանը հնարավորություն կտա սկսել լուրջ բանակցային գործընթաց։ «Կտեսնենք, թե ինչ պատասխան կհետևի։ Հույս ունենք, որ դա կօգնի իրական բանակցությունների մեկնարկին», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ Իրանը պետք է պատասխանի Վաշինգտոնի առաջարկին արդեն մայիսի 8-ին։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Սպիտակ տանը ներկայիս իրավիճակը համարում են Իրանի հետ ռազմական գործողությունների ավարտի շուրջ համաձայնության հասնելու «ամենամոտ պահը»։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր