Հունաստանի ափերի մոտ հայտնաբերվել է ուկրաինական ծովային դրոն
Քաղաքական
Հունական Լեֆկաս կղզու հարավային ափերի մոտ հայտնաբերվել է ուկրաինական Magura V3 ծովային անօդաչու սարք։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Իոնիական ծովում հայտնաբերված անօդաչու նավը պաշտոնապես նույնականացվել է որպես ուկրաինական արտադրության Magura V3։ Նշվում է, որ սարքի վրա հայտնաբերվել են դետոնատորներ, սակայն պայթուցիկ նյութեր չեն եղել։ Հունաստանի իշխանությունները ներկայում ուսումնասիրում են դրոնի օգտագործման հնարավոր նպատակները։
Քննարկվող վարկածներից մեկի համաձայն՝ անօդաչու սարքը կարող էր օգտագործվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Մյուս վարկածով՝ այն նախատեսված է եղել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերի դեմ գործողությունների համար։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը մի քանի ուկրաինական դրոններ ընկել էին Լատվիայի տարածքում, որոնցից մեկը վնասել էր Ռեզեկնե քաղաքի նավթաբազան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ