Զելենսկին նոր հայտարարություն է արել մայիսի 9-ի հրադադարի վերաբերյալ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կհետևի մայիսի 9-ի առիթով հայտարարված հրադադարին, եթե նույնը անի նաև Ռուսաստանը։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան գործելու է «ամբողջությամբ հայելային սկզբունքով»։ «Մենք կգործենք լիովին հայելային։ Վաղվա օրը կախված է նրանից, թե ինչ կլսենք այսօր», — նշել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր հրադադար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձին։ Այն ուժի մեջ է մտել մայիսի 8-ի կեսգիշերից և նախատեսված է մինչև մայիսի 10-ը։ Ռուսական կողմը ավելի վաղ հայտարարել էր, որ պատասխանելու է հրադադարի բոլոր խախտումներին «հայելային ձևով»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ