Գրիգոր Ղազարյանը 5-րդն է․ ծանրամարտի երիտասարդական ԱԱ
Սպորտ
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 157 կգ և 163 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Ղազարյանը բարձրացրեց նախ 193 կգ, ապա` 201 կգ: Այսպիսով, երկամարտի 364 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ