ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի 70 նավթային տանկերի տեղաշարժը արգելափակելու մասին
ԱՄՆԱՄՆ ռազմածովային ուժերը արգելափակել են իրանական 70 տանկերի մուտքը դեպի Իրանի նավահանգիստներ կամ դրանցից ելքը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ ներկայում այդ նավերը չեն կարողանում մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ դրանցից։ CENTCOM-ը նշում է, որ խոսքը վերաբերում է ավելի քան 166 միլիոն բարել իրանական նավթ տեղափոխելու հնարավորությամբ առևտրային տանկերների, որոնց բեռի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 13 միլիարդ դոլար։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ երեք իրանական տանկեր կարողացել են հաղթահարել ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումը և հասնել Իրանի ափեր։ Վերջին օրերին Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական ու տնտեսական ճնշումների ֆոնին։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ