Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել. Մհեր Գրիգորյան
Քաղաքական
Վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել հանձնաժողովներով, որոնք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն․ «Հաղթանակ» զբոսայգում NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների աշխատանքին։
«Դրանք նկարագրում են պրոցեդուրան, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետեւ այդ փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել։
Այդ փաստաթղթերը հրապարակային են, երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգերով հաստատվեն, ըստ այդմ կծանոթանաք նաև տեքստին»,–ասել է նա։
Հարցին՝ դրանից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի գործընթացը գետնի վրա սկսելու համար, փոխվարչապետը պատասխանել է. «Բոլոր հետագա անելիքների վերաբերյալ տեղեկությունները, այնքանով, որքանով հրապարակային են, մենք հրապարակում ենք։ Որևէ նոր լրացուցիչ բան չունեմ ասելու»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ