Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) 

Հայկական բանակի 21-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Սփյուռքում

Սփյուռք

Սանկտ-Պետերբուրգ

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 21-րդ տարելիցը:

Հայ բանակի ստեղծման տոնին նվիրված ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Հարություն եկեղեցում և պսակադրության արարողություն գեներալ լեյտենանտ Քրիստոփոր Իվանյանի գերեզմանին:

Այնուհետև տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ընդունելություն, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, ՌԴ Հերոսներ՝ Ռուսաստանի Սովետական միության հերոսների ասոցիացիայի նախագահ, գեներալ մայոր Գ.Ֆոմենկոն, ավիացիայի փոխգնդապետ Վ.Չուխվանցևը, ՀՀ բանակի փոխգնդապետ Գ.Ասրյանը, գնդապետ Մ.Սականյանը և հայ համայնքի գործիչներ:

Հայոց բանակի 21 ամյակի առթիվ ՀՀ բանակի չորս սպաներ պարգևատրվեցին Ամբասիր ծառայության համար մեդալներով:

Թեհրան

Հունվարի 28-ին Թեհրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ Հայկական բանակի ստեղծման 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի և զինված ուժերի ներկայացուցիչներ, Իրանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Միջոցառմանը ներկա էին նաև Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդները, ինչպես նաև իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամները:

Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգերի կատարմանը հաջորդած Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի՝ հանդիսության բացումն ազդարարող խոսքից հետո, օրվա առիթով ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանը:

Վերջում շնորհավորական մաղթանքով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նախկին ռազմական կցորդ, բրիգադային գեներալ Մաջիդ Ալի Աքբար Վալիդադը:

Աթենք

Հունվարի 28-ին Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կայացավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ, Ռազմածովային Ուժերի փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կոնստանտինոս Գինիսը, Հունական նավատորմի հրամանատար, փոխծովակալ Կոնստանտինոս Մազարակիս-Էնյանը, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Արիստիդիս Կալոգերոպուլոսը, հայ-հունական բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը' տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների խմբով, հունահայ և հունական ազգային-քաղաքական, հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Պաշտոնական հյուրերը զինվորական պատիվներով ընդունվեցին Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտների, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության արի-արենույշների խմբերի կողմից:

ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը ԱՊ ԳՇ պետին հանձնվեց պատվո հուշատախտակ: Իր ելույթում գեներալ Կոստարակոսն ընդգծեց, թե հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման պետք է զարգանա և ամրապնդվի' ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների:

Այնուհետև կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած ներքոհիշյալ բարձրաստիճան հույն սպաների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալով.

  • գեներալ-մայոր Իլիաս Լեոնտարիս, Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ,
  • գեներալ-մայոր Ալեքսանդրոս Իկոնոմու, Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի գլխավոր վարչության պետ,
  • բրիգադի գեներալ Պանայոտիս Կապերոնիս, Աթենքի Ռազմական թանգարանի տնօրեն,
  • բրիգադի գեներալ Էվանգելոս Կոնստաս, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ,
  • բրիգադի գեներալ Արիստիդիս Կորեաս, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի ռազմական կրթության վարչության պետ,
  • բրիգադի գեներալ Կոնստանտինոս Պաղուրոպուլոս, Մարտական ապահովման սպաների ռազմական դպրոցի (Սալոնիկ) պետ,
  • բրիգադի գեներալ Խրիստոս Կարյոտիս, Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետի տեղակալ։




Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
Ամենադիտված