Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած
Արտակարգ Պատահար
Մայիսի 9-ին, ժամը 09։02-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Լծեն ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել են «Foton» և «Dongfeng» մակնիշների կցորդով բեռնատարները։
Փրկարարները երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում