Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա աղջիկը ռեանիմոբիլով տեղափոխել է Երևան
Արտակարգ Պատահար
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամը, ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում