Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին
Սպորտ
Մայիսի 9-ին Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում ընդունել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը, մարզիչներին և խաղացողներին։
Հանդիպումը նվիրված էր «Ինտերի»՝ 2025/26 մրցաշրջանի չեմպիոնությանը։
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան պոնտիֆիկոսին նվիրել է «Ինտերի» մարզաշապիկ՝ Լևոն XIV անունով։
Ի պատասխան՝ Պապը կոչ է արել ֆուտբոլիստներին օրինակ լինել երիտասարդության համար և ընդգծել է սպորտում բարձր բարոյական մակարդակի կարևորությունը։
Հիշեցնենք, որ «Ինտերը» դարձել էր 2025/26 մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն՝ Սերիա A-ի 35-րդ տուրում հաղթելով «Պարմային»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում