Թրամփը թույլատրել է ԱՄՆ զորքերի տեղափոխումը Գերմանիայից Լեհաստան
ԱՄՆ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ տարաձայնությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Գերմանիայից Լեհաստան որոշ ամերիկյան զորքեր վերաբաշխելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարող եմ (տեղակայել նրանց – խմբ.)», - ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ապրիլի 10-ին «Վիրտուալնա Պոլսկան» հաղորդել է, որ Լեհաստանում սկսվել են քննարկումներ ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրներից հանրապետություն ամերիկյան զորքերի հնարավոր վերաբաշխման մասին։ Լեհ գնդապետ Պյոտր Լևանդովսկին նշել է, որ երկրում լուրը կարելի է լավատեսորեն ընդունել, բայց նա նաև ընդգծել է ամերիկյան զորքերի վերաբաշխման նրբությունները։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել