Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը

Հասարակություն

Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով մեր երկրում են գտնվում միջազգային պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան մոդելի արդյունավետությամբ և իրենց երկրներում ՀՀ փորձի տեղայնացմամբ։

«Դպրոցական սննդի ծրագրերի կայուն ազգայնացումը՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով համաժողովին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Լեյլա Մելիուն, Բրազիլիայի պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը և այլք:

Հայաստան են ժամանել վերոնշյալ կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ, Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք կմասնակցեն Կայուն դպրոցական սննդի ծրագրին նվիրված միջոցառումներին, մասնավորապես՝ կայցելեն ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներ՝ ուսումնասիրելու դպրոցական սննդի համակարգը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ ծրագիրը մեկնարկել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ։ Համատեղ ջանքերի արդյունքում դպրոցական սննդի կառավարման համակարգն ամբողջությամբ ազգայնացվել է և ներկայում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Այսօր արդեն հանրապետության բոլոր մարզային դպրոցների տարրական դասարանների ավելի քան 106 հազար երեխաներ ապահովված են դպրոցական սննդով՝ հիմնականում տաք սննդից օգտվելու հնարավորությամբ։ Մեկնարկել են աշխատանքները մայրաքաղաք Երևանում ծրագրի ներդրման ուղղությամբ․ սեպտեմբերից ծրագիրը փորձնական ձևաչափով կներդրվի մայրաքաղաքի որոշ դպրոցների տարրական դասարաններում:

«Չափազանց կարևոր է, որ բոլոր երեխաները դպրոցում սնվելու հնարավորություն ունենան։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ դպրոցը պետք է լինի ոչ միայն ակադեմիական կրթություն տրամադրող միջավայր, այլև առողջ ապրելակերպի, կենսական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման տարածք, որտեղ երեխաները կունենան բազմակողմանի զարգանալու հնարավորություն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ դպրոցական սնունդը նաև կրթական բաղադրիչ ունի, քանի որ երեխաները գործնական գիտելիք են ստանում առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին։

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև ծրագրի տրանսֆորմատիվ բաղադրիչը և նշել, որ այս ընթացքում դպրոցներում ձևավորվել են համապատասխան ենթակառուցվածքներ՝ սկսած խոհանոցային տարածքներից մինչև դպրոցներին կից մինի այգիներ, որոնց շնորհիվ ընդլայնվել է երեխաների մասնակցությունը գյուղատնտեսությանն առնչվող նախագծային և հետազոտական աշխատանքներին։

«Միաժամանակ քննարկվում է որոշ դպրոցներում փորձարկում իրականացնել միջին դպրոցի երեխաների համար, և կարծում եմ՝ այդ գործարկման արդյունքները մեզ արդեն կհուշեն, թե ինչպես պետք է համակարգի հետագա զարգացումը պլանավորվի։ Ուրախ ենք մեր փորձով կիսվելու և գործընկեր երկրներից արժեքավոր փորձ ստանալու հնարավորության համար։ Միայն փորձի փոխանակման միջոցով է հնարավոր ավելի արդյունավետ պլանավորել աշխատանքները և հասնել ավելի մեծ հաջողությունների»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՀՀ հաջողված փորձը կարող է օգտակար լինել տարբեր երկրների համար։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել, որ միջազգային գործընկերների հետ զարգացման ծրագրերի իրականացումը կարևոր է, սակայն առավել կարևոր է, որ այդ օրակարգում մեծ տեղ հատկացվի նաև Հայաստանի կարողությունների զարգացմանը, որպեսզի որոշակի փուլում ՀՀ-ն կարողանա ծրագրերի շարունակականությունն ապահովել ինքնուրույն։

«Այս տեսանկյունից դպրոցական սննդի ծրագիրը օրինակելի է, իսկ Բրազիլիայի գործընկերների և գերազանցության կենտրոնի ներկայացուցիչների այցը կարևոր է համագործակցության և փորձի փոխանակման առումով։ Սա նաև ցույց է տալիս ծրագրի արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում․ պատրաստակամ ենք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել գործընկերներին»,- ասել է նա։

ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն նշել է՝ Հայաստանի օրինակը Կառավարության և ՊՀԾ-ի միջև ձևավորված ամենահաջող գործընկերություններից մեկն է՝ փոխըմբռնման, մշտական հաղորդակցության և ընդհանուր նպատակի շնորհիվ։ Այդ նպատակը դպրոցական սննդի ծրագրի ազգայնացումն էր՝ հանուն Հայաստանի և երեխաների բարեկեցության։

«Հավատում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ուսումնական և փորձի փոխանակման կենտրոն՝ օգնելով այլ երկրներին ուժեղացնել իրենց համակարգերը և տարածել հաջողված փորձը տարածաշրջանում»,- նշել է Լեյլա Մելիուն։

Նրա դիտարկմամբ՝ «Դպրոցական սնունդը» և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելը սոցիալական ապահովության կարևոր միջոցներ են, որոնք կայունացնում են համայնքները՝ թեթևացնելով ֆինանսական բեռը դժվարին վիճակում գտնվող ընտանիքների ուսերից:

Բրազիլիայի պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն և ներկայացուցիչ Դանիել Բալաբանի խոսքով՝ Հայաստանը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ձևավորել ազգային դպրոցական սննդի ծրագիր։

«Շատ հպարտ ենք տեսնել այս ծրագրի զարգացումը Հայաստանում։ Կարծում եմ՝ Հայաստանը կարող է օրինակ լինել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Բրազիլիայում այսօր ամեն օր սնունդ է ստանում շուրջ 40 միլիոն երեխա, սակայն ամենակարևորն առաջին քայլն անելն է։ Մենք սկսել ենք փոքր խմբերից և աստիճանաբար ընդլայնել ենք ծրագրի շահառուների շրջանակը։ Ամենակարևորը հանձնառությունն ու հավատն են։ Երբ դադարում ենք հավատալ, այլևս չենք կարող առաջ շարժվել։ Պետք է շարունակենք հավատալ, որ հնարավոր է երկրում բոլոր երեխաներին ապահովել դպրոցական սննդով»,- նշել է Դանիել Բալաբանը:

Առաջիկա օրերին աշխատանքային քննարկումների, գործնական ուսուցման և փորձի միջպետական փոխանակման միջոցով այցի մասնակից պատվիրակությունները կկարողանան ուսումնասիրել ՀՀ լավագույն փորձը և դրանք հարմարեցնել իրենց ազգային համատեքստին: Պատվիրակությունների անդամները կայցելեն մարզային մի շարք դպրոցներ՝ տեղում ծանոթանալու ծրագրի իրականացման ընթացքին և արձանագրված արդյունքներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված