63-ամյա Գրիգորի Լեպսը նոր կերպարով զարմացրել է երկրպագուներին
Հասարակություն
Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը կտրուկ փոխել է իր արտաքին տեսքը և բուռն քննարկումների թեմա դարձել սոցցանցերում։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ անդրադառնալով երգչի Instagram-ում հրապարակված նոր տեսանյութին։
63-ամյա արտիստը տեսահոլովակ է հրապարակել իր «Счастливая судьба» նոր երգի պրոմոյի համար։ Տեսանյութում Լեպսը ներկայացել է սև պիջակով, սպիտակ վերնաշապիկով, կապույտ ապակիներով կլոր ակնոցներով և վզին կապած շարֆով։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հատկապես գրավել է նրա նոր սանրվածքը՝ ձախ կողմում երևացող հյուսքը։
Օգտատերերը ակտիվորեն արձագանքել են երգչի նոր ոճին։ Մեկնաբանություններում շատերը զարմանքով հարցրել են, թե ինչու է Լեպսը նման փոփոխություն արել՝ համեմատելով նրան նույնիսկ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի հետ։ Չնայած անսովոր կերպարին՝ երկրպագուների մի մասը նշել է, որ երգիչը շարունակում է պահպանել իր առանձնահատուկ ոճն ու բեմական խարիզման։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը