Բացահայտվել է տկարամտության վտանգը նվազեցնելու պարզ միջոց
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ ընկույզների կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել տկարամտության զարգացման ավելի ցածր հավանականության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients գիտական հանդեսում։
Չինաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների գիտնականները վերլուծել են ավելի քան 17 հազար մարդու տվյալներ՝ երեք խոշոր երկարաժամկետ հետազոտությունների շրջանակում։ Մասնակիցներին հետևել են մոտ երկու տասնամյակ, և այդ ընթացքում գրանցվել է տկարամտության 992 դեպք։
Վերլուծությունը ցույց է տվել, որ նույնիսկ փոքր քանակությամբ ընկույզ օգտագործողների մոտ հիվանդության վտանգն ավելի ցածր է եղել։ Օրական մինչև 5 գրամ ընկույզ օգտագործողների մոտ տկարամտության ռիսկը մոտ 20 տոկոսով ավելի ցածր է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես ընկույզ չեն օգտագործել։ Իսկ օրական 5 գրամից ավելի օգտագործման դեպքում այդ տարբերությունը հասել է 24 տոկոսի։
Հետազոտողները նաև նկատել են, որ որքան մեծ է եղել ընկույզի օգտագործման չափաբաժինը, այնքան միջինում նվազել է տկարամտության զարգացման հավանականությունը։ Մեկ խմբում ամենաբարձր արդյունքը գրանցվել է առավել հաճախ ընկույզ օգտագործողների շրջանում․ նրանց մոտ ռիսկը գրեթե կրկնակի ցածր է եղել։
Գիտնականների կարծիքով՝ հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը պայմանավորված է ընկույզում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամին E-ով, մագնիումով, հակաօքսիդանտներով և այլ օգտակար նյութերով, որոնք կարող են նպաստել անոթների և նյարդային համակարգի առողջությանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru