«Բիլի Ջին Քինգի» երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին
Սպորտ
Սան Մարինոյում ընթացող «Բիլի Ջին Քինգի» (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին՝ գրավելով առաջին տեղը խմբում։
Անի Ամիրաղյանը հաղթել է Դիվնա Ռատկովիչին՝ 6:2, 4:6, 6:4 հաշվով։ Էլինա Ավանեսյանը առավելության է հասել Տեա Նիկչևիչի նկատմամբ՝ 4:6, 6:4, 6:0 հաշվով։
Զուգախաղում Մարիա Ազիզյանը և Ալինա Սողոմոնյանը հաղթել են Պետրա Միրկովիչին ու Մաշա Պրիևիչին՝ 6:1, 3:6։
Նշված հաղթանակի շնորհիվ Հայաստանը նվաճել է փլեյ-օֆֆի (promotion playoff) ուղեգիր՝ պայքարելու ավելի բարձր՝ 2-րդ ենթախումբ անցնելու համար։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել