Նախկին նախարարին կասկածում են զորակոչային տարիքի տղամարդկանց երկրից դուրս գալուն աջակցելու մեջ
Քաղաքական
Ուկրաինայի մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատարի նկատմամբ քննություն է սկսվել՝ նրան կասկածելով զորակոչային տարիքի տղամարդկանց արտերկիր ապօրինի մեկնելուն աջակցելու մեջ։ Այդ մասին հայտնում է «Страна» պարբերականը։
Հրապարակման տվյալներով՝ խոսքը վերաբերում է Ռոստիսլավ Կարանդեևին։ Քննության վարկածով՝ մի խումբ տղամարդիկ պետք է լքեին երկիրը՝ որպես բարեգործական համերգների մասնակիցներ, սակայն սահմանապահ ծառայությունը մերժել է նրանց ելքը՝ նշելով, որ նրանք կապ չունեն երաժշտական գործունեության հետ։
Դրանից հետո, ըստ քննության, նախարարության ղեկավարությունը կրկին դիմել է սահմանապահ ծառայությանը՝ նույն անձանց արդեն որպես երաժշտական խմբի անդամներ ներկայացնելով։ Հաղորդվում է, որ այդ փաստաթուղթը դարձել է սահմանը հատելու հիմք։ Ըստ հրապարակման՝ ութ տղամարդ լքել է Ուկրաինան և մինչ օրս չի վերադարձել։ Գործը քննվում է պետական սահմանն ապօրինի հատելուն աջակցելու հոդվածով, ինչպես նաև ուսումնասիրվում են հնարավոր այլ դրվագներ և ներգրավված անձինք։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել