Արսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմաց
Սպորտ
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլային։ «Զինագործները» պատրաստվում են Ֆրանսիայի չեմպիոնին 80 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ ուղարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Ընդգծվում է, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև եվրոպական մի շարք այլ գրանդներ։ Բարկոլային ուշադրության կենտրոնում են պահում անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»։
2025/26 մրցաշրջանում Բարկոլան փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Armsport


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել