7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 21-ին, Լոռու մարզում՝ Փամբակ գետում, վերսկսվել են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու նշված կենտրոնի և Սևանի ջրասուզակները որոնողական աշխատանքներ են իրականացնում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Եդեմ» ռեստորանային համալիրին հարակից գետում։
Որոնողական աշխատանքներին միացել են նաև «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության մեծ թվով անդամներ և «Ռաֆտինգ» ընկերության աշխատակիցները, ովքեր առաջին իսկ օրվանից իրենց նավակներով և անդամներով մեծ օգնություն են ցուցաբերում որոնողական աշխատանքներին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել